2014-ը լավ էր՝ Տիգրան Սարգսյանը հեռացավ, վատ` Հովիկ Աբրահամյանը եկավ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գործադիր մարմնում, ինչպես եւ հանրապետությունում, տարվա բուռն մեկնարկը տրվեց գարնանը՝ մեկ լավ եւ մեկ վատ լուրով: Լավն այն էր, որ կառավարման 6-րդ տարվա շեմին պաշտոնանկ եղավ ՀՀ պատմության մեջ թերեւս ամենաքարկոծված վարչապետ Տիգրան Սարգսյանը, վատը՝ այն, որ նրան փոխարինելու եկավ իր գործունեությամբ ժողովրդին հայտնի Հովիկ Աբրահամյանը: Ապա ձեւավորվեց նոր կառավարություն՝ հին ու նոր դեմքերով, որը փաստում էր, որ Սերժ Սարգսյանի բնութագրած՝ երկրում գաղջ մթնոլորտն ավելի է գաղջանալու:

Հովիկ Արգամիչի առաջին խոստումն էր՝ «սկսելու եմ ինձնից ու իմ հարազատներից»: Սա իրականացավ կայծակնային արագությամբ՝ վարչապետի ազգականները բարձր պաշտոններ ստացան: Հաջորդը հակամենաշնորհային, ստվերից զերծ տնտեսություն ստեղծելն էր: Այս «սուրբ» գործի համար նույնիսկ բեմադրվեց տարվա զավեշտալի սցենարներից մեկը՝ կառավարության «դայլիճ» բերվեցին վարչապետի ընկեր գործարարներն ու օլիգարխները, որոնց հրահանգեց «քաշել գիծ»՝ ստվերից դուրս գալ, կատարել օրենքի պահանջը, վճարել հարկերը:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս