«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած «թեժ աշնան» մասին ընդդիմության իրականություն չդարձած խոստումներին, անցնող տարին՝ 2014-ը, բավական թեժ էր բոլոր եղանակներին՝ լի քաղաքական ինտրիգներով, լարված պահերով, ուշագրավ դրվագներով, ձեռքբերումներով ու հիասթափություններով: Ի վերջո, երկրի կյանքում նշանակալից փոփոխություններ տեղի ունեցան. փոխվեցին պետության երկրորդ եւ երրորդ դեմքերը եւ նույնիսկ՝ ընդդիմությունը. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդդիմության առաջնորդը գործող վարչապետի խնամին է:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: