«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիրները չէին հասցրել վայելել համատեղ «հաղթանակի» բերկրանքը, երբ նոր պայքարի օջախ բորբոքվեց, համացանցը ողողվեց Սերժ Սարգսյանի սեուլյան արկածների եւ ցողունաթերապիայի մասին լուսանկարներով: Ահռելի գումարներով իրականությունը փոխելու՝ երիտասարդանալու Սերժ Սարգսյանի փորձն իր ներգործությունը թողեց ընդդիմության վրա: Նոր եռանդով ու ավյունով լցված՝ համատեղ պայքարը գարնանային նստաշրջանի սկսվելուն պես տեղափոխեցին խորհրդարան, փակ, գաղտնի «սխոդկաների» ու իշխանության դեմ պայքարի առաջին նվաճումներն էլ եղան գազի հանձնաժողովի ստեղծումն ու հաշվիչ հանձնաժողովից հրաժարվելու փաստը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: