«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հույս է հայտնել, որ կարող է Իտալիայի առաջնությունն ավարտել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում:
«Այժմ ամեն ինչ ինձանից է կախված: Թիմը պետք է արագ հասկանա իմ գաղափարները, որպեսզի կրկին հաջողության հասնի: Առաջին հերթին՝ պետք է հավատանք, որ կարող ենք գրավել 3-րդ հորիզոնականը: Այլապես ամեն ինչ անիմաստ կլինի», – նշել է նա: