Անգործության մատնված ԱԱԽ-ն բյուջեի վրա մեծ բեռ է դարձել. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ազգային անվտանգության խորհուրդը ՀՀ պետական բյուջեի վրա մեծ բեռ է դարձել: Ավելի քան 3 մլն դրամ ԱԱԽ աշխատակազմը ծախսել է կանոնավոր օդային փոխադրումների, այսինքն՝ աշխատակիցների գործուղումների համար: Իսկ միայն դեկտեմբեր ամսվա մեջ ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար ԱԱԽ աշխատակազմը ծախսել է 2 մլն 122 հազար դրամ: Բացի այդ, նրանք պարբերաբար վերանորոգում են վերելակները, որի գումարը եւս հատկացվում է պետական բյուջեից:

ԱԱԽ-ի դեպքում ծախսերն աչքի են զարնում մեկ պարզ պատճառով՝ ԱԱԽ աշխատակազմը ժամանակին ձեւավորվեց արհեստականորեն՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ամբիցիաները բավարարելու եւ նրան իշխանական կոալիցիա տանելու համար: Իսկ Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո այս կառույցը մատնվել է բացարձակ անգործության: Այս կառույցի նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին է խոսում նաեւ այն փաստը, որ Բաղդասարյանի հրաժարականից անցել է 8 ամիս, սակայն մինչեւ հիմա Սերժ Սարգսյանը չի նշանակել ԱԱԽ նոր քարտուղար:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս