Մոսկվա են ժամանել տասնյակ «օրենքով գողեր»` մասնակցելու վերջին տասնամյակի ամենամեծ «սխոդկային»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ մայրաքաղաք են սկսել ժամանել ԱՊՀ-ից ու Եվրոպայից ամենաազդեցիկ «օրենքով գողերը»: Նրանք պետք է մասնակցեն «քրեական գեներալների» վերջին տարիների ամենամեծ «սխոդկային»:

Ինչպես իրավապահ մարմիներում «Росбалт»-ի աղբյուրն է հայտնել, վերջին օրերին Մոսկվա են ժամանել մի քանի տասնյակ ազդեցիկ «օրենքով գողեր»: Նրանց թվում է Դավիթ Սեբիսկվերաձեն (Դաթո), ով արդեն երկար տարիներ է՝ ապրում է Հունաստանում ու վերջին շրջանում ղեկավարում է մաֆիայի գործերը մի շարք եվրոպական երկրներում, ինչպես նաև Վաժա Բիգանիշվիլին: Նա ապրում է Եվրոպայում ու Ղազախստանում և չափազանց մեծ ազդեցություն ունի Հին աշխարհի քրեական աշխարհի ներկայացուցիչների վրա:

Բոլոր «օրենքով գողերը» պետք է դառնան վերջին շրջանի ամենամեծ հավաքի մասնակիցը, որը պետք է տեղի ունենա մոտ օրերին:

«Հստակ ամսաթիվը դեռևս չի որոշվել, ամենայն հավանականությամբ այն պետք է տեղի ունենա մինչ Ամանորը,- պատմել է գործակալության աղբյուրը: -Եթե, իհարկե, հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինները չեն որոշել խանգարել հավաքին»:

Նշվում է , որ «սխոդկան» հրավիրել է ռուսական մաֆիայի «բոսերի բոս» Զաքար Կալաշովը (Շաքրո-մոլոդոյ):




Լրահոս