Վրաստանի համար չափազանց վտանգավոր է Ուկրաինայի հակամարտությանը ներգրավվելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չափազանց վտանգավոր է համարել Վրաստանի ռազմական ներգրավումը Ուկրաինայի հակամարտությանն ու հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է Ուկրաինային միայն մարդասիրական օգնություն տրամադրել, իսկ «մնացած բոլոր նախաձեռնություններն» այս ուղղությամբ առանձին մարդկանց ցանկությունն են:

Պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն իր հերթին նշել է, որ Վրաստանը չպետք է մասնակցի զինված հակամարտություններին՝ մասնավորապես Ուկրաինայի հակամարտությանը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ևս ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է Ուկրաինային ցանկացած մարդասիրական աջակցություն ցուցաբերել, սակայն ոչ ռազմական:

«Վրաստանը չի բռնել ռազմական հակամարտությունների մեջ ներգրավման ճանապարհը»,-պատասխանել է պաշտպանության նախարարը լրագրողների` Ուկրաինայի արևելքում վրացի կամավորականների` ռազմական գործողություններին մասնակցելու հարցին, գրում է Новости-Грузия-ն:

«Մեր ազգային շահերից չի բխում որևէ ռազմական հակամարտության մեջ ներգրավվելը»,- ասել է Ջանելիձեն ու հավելել, որ վրացիներն արդեն տեսել են, թե ինչի կարող են հանգեցնել հակամարտությունները:

Հավելենք, որ Ուկրաինայի հակամարտությանը Վրաստանի ներգրավման մասին քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի կեսին հայտնի է դարձել Ուկրաինայում 32-ամյա վրացի կամավորական Ալեքսանդր Գրիգոլաշվիլիի մահվան մասին, վերջինս մի քանի տարի ծառայել էր Վրաստանի զինված ուժերում:




Լրահոս