Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է «ՌԴ նոր ռազմական դոկտրինը»: Ինչպես նախկինում հայտարարել էր Անվտանգության խորհուրդը, նոր դոկտրինը մշակվել է՝ հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ նոր սպառնալիքները, մասնավորապես Ուկրաինայի և նրա շուրջ, ինչպես նաև Աֆրիկայի հյուսիսում, Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում ստեղծված իրավիճակը:
Ի թիվս Ռուսաստանին ուղղված այլ արտաքին սպառնալիքների՝ դոկտրինում նշվում է ՆԱՏՕ-ն, հակհրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը և տիեզերքում զենքի տեղակայումը:
Գլխավոր ներքին սպառնալիքներ են համարվում ՌԴ-ում սահմանադրական կարգի փոփոխությանն ուղղված գործունեությունը, ներքաղաքական և սոցիալական իրավիճակի ապակայունացումը, ինպես նաև ահաբեկչական գործունեությունը: Փաստաթղթում պահպանվել են Զինված ուժերի օգտագործման սկզբունքները և միջուկային զենքի կիրառման կարգը, տեղեկացնում է BBC-ն: