Ուկրաինայի արևելքում տեղի է ունեցել գերիների փոխանակում ուկրաինացի զինվորականների և ռուսամետ անջատողականների միջև:
РИА Новости-ի տեղեկություններով, 150 ուկրաինացի զինծառայողների փոխանակել են 222 անջատողականների հետ:
Ուկրաինայի Անվտանգության ծառայության տվյալներով, անջատողականներն ազատ են արձակել միայն 146 ուկրաինացի զինծառայողների: Սպասվում է, որ ևս չորսն ազատ կարձակվեն շաբաթ օրը:
Նման փոխանակման մասին հակամարտության կողմերը պայմանավորվել էին Մինսկում վերջին հանդիպման ժամանակ: