Ադրբեջանական կողմը հերթական հերյուրա՞նքն է տարածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեղեկություն այն մասին, որ շփման գծի Աղդամի շրջանի ուղղությամբ հայկական ուժերը դիվերսիոն հարձակում են իրականացրել:

Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ գերեվարվել է հայ զինծառայող Արսեն Բաղդասարյանը:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց.«Մենք այս պահի դրությամբ այդպիսի տեղեկություն չունենք, ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածում: Եթե լինի համապատասխան ինֆորմացիա և հաստատվի, որ նման բան տեղի է ունեցել, մենք կհաղորդենք այդ մասին»:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակման մասին, սակայն իսկության վերաբերյալ ոչինչ հաղորդել չի կարող:




Լրահոս