Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները կարող են կարգավորվել միայն խաղաղ քաղաքական ճանապարհով: Այդ մասին Вести 24 հեռուստաալիքին տրված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Այսօր հակամարտությունների խաղաղ կարգավորման այլընտրանք չկա: Եվ դա վերաբերվում է ոչ միայն Ուկրաինային, այլև Լեռնային Ղարաբաղին», – հայտարարել է Բորդյուժան:
Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի ղեկավարության դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայում ծագած խնդրին ռազմական լուծում չի կարող լինել: «Անհրաժեշտ է խաղաղության համաձայնագիր, անհրաժեշտ են Ուկրաինայում առկա խնդիրների լուծման քաղաքական միջոցներ: Ես կողմնակից եմ, որպեսզի այդ բոլոր հակամարտությունները լուծվեն միայն խաղաղ ճանապարհով»: