Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները ոտնաթաթի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել:
Այդ մասին տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները: Նախագահը ոտքը վնասել է Սանտա-Կրուզ նահանգում հանգստանալիս: Վնասվածքի պատճառով Քրիստինա Քիրշները ստիպված է եղել ընդհատել արձակուրդը և վերադառնալ Բուենոս Այրես:
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Քիրշները հոսպիտալացվել էր աղիքային բորբոքման ախտանիշներով, ինչի պատճառով հրաժարվել էր մասնակցել Ավստրալիայում անցկացվող G20 գագաթաժողովին: