ԿԺԴՀ պաշտպանության հարցերով ազգային հանձնաժողովի ներկայացուցիչը կտրուկ արտահայտություններ է կատարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին: Վիրավորական արտահայտությունները հնչել են կասկածանքների հետ միասին, որ հենց ամերիկացիներն են մեղավոր համացանցի հասանելիության սահմանափակումների մեջ, որը կորեացիները մի քանի օր առաջ զգացին:
«Օբաման միշտ իր հայտարարություններում ու արարքներում անխոհեմ է եղել, ինչպես կապիկը տրոպիկական անտառում»,- հայտարարել է գերատեսչության մամլո ծառայությունից, փոխանցում է Associated Press –ը:
Բացի այդ, աղնյուրը հավելում է, որ ԿԺԴՀ-ում գտնում են, որ հենց Օբաման է կանգնած «Հարցազրույց» սկանդալային ֆիլմի հետևում, որը պատմում է նրանց առաջնորդ Կիր Չեն Ընի հանդեպ մահափորձի մասին: