Տաջիկստանը կարող է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցել արդեն 2015թ-ին, հայտարարել է Ռուսաստանի միջազգային հարցերի կոմիտեի անդամ Իգոր Մորոզովը:
«Տաջիկստանը ՀԱՊԿ-ում մեր շատ կարևոր գործընկերն է, նա ամբողջ ծավալով աշխատում է ազատ առևտրի գոտու շրջանակներում: Ես կարծում եմ, որ օբյեկտիվորեն նա շուտով կհանգի ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը», – ասել է Մորոզովը:
Նրա խոսքով, 2015թ.-ի ԵՏՄ անդամ կարող է դառնալ նաև Ուզբեկստանը: Մորոզովը նշել է, որ ԵՏՄ-ի շրջանակներում ստեղծվող միասնական տնտեսական տարածքը կարող է գրավիչ դառնալ նաև այլ երկրների համար, որոնք չունեն ընդհանուր սահմաններ Ռուսաստանի հետ.«ԵՏՄ-ն Ռուսաստանի տնտեսությունը բարձրացնում է ավելի բարձր մակարդակի»: