Թուրքիայի մամուլն ամենաազատն է աշխարհում. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում ոչ մի տեղ մամուլն այդքան ազատ չէ, որքան Թուրքիայում: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը, ով հերքել է լրագրողների վրա ճնշում գործադրելու մեղադրանքները:

Մեկնաբանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների հետ կապված քննադատությունները, Էրդողանը հայտարարել է, որ թուրք լրագրողների խումբը ներգրավված է ահաբեկչության, անգամ՝ սպանությունների մեջ:

Ւնչպես տեղեկացնում է Today`s Zaman-ը, Թուրքիայի ղեկավարի խոսքով, ձերբակալվածներից մեկը՝ «Samanyolu TV» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Հիդայետ Քարաջան, պատկանում է ապօրինի կազմակերպություն ստեղծած լրագրողների թվին: Էրդողանը խոստացել է, որ նոր ձերբակալություններ կլինեն:




Լրահոս