Կանադայում փոխհրաձգություն է տեղի ունեցել հասարակական վայրում: Ուրբաթ օրն անհայտ անձը կրակ է բացել Օտտավայի առևտրի կենտրոններից մեկում՝ Tanger Outlets-ում:
Միջադեպի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել, տեղեկացնում է ТАСС-ը: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Իրավապահները որոնում են հանցագործին: Նախնական տվյալների համաձայն, փոխհրաձգությունը կարող էր տեղի ունենալ գնորդների միջև կոնֆլիկտի պատճառով: Դեկտեմբերի 26-ը Կանադայում այսպես կոչված boxing day է՝ օր, երբ ապրանքների զեղչերը կարող են հասնել մինչև 90 տոկոսի: