Բոլորիս ցանկանում եմ մեծ սեր, առանց սիրո որևէ բան չի կարող լինել. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում տիրի սեր, տիրի բարություն և բարձր տրամադրություն: Armlur.am-ի հետ զրույցում ասպիսի ամանորյա մաղթանք հղեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Յուրաքանչյուր ընտանիք ինչ ցանկութուն ունի, թող Աստված ի կատար ածի:  Մեզ էլ` իշխանավորներիս, ավելի աշխատասիրություն, սառը դատողություն, որպեսզի մենք մեր սիրելի քաղաքացիների խնդիրների լուծումը հնարավորինս ավելի արագ կատարենք: Ես բոլորիս ցանկանում եմ մեծ սեր, առանց սիրո որևէ բան չի կարող լինել, Աստված ինքը սեր է», – ընդգծեց նա:

Հավելենք, որ ԱԺ փոխնախագահն Ամանորը նշելու է հայրենի Ալավերդիում` եղբոր ընտանիքի հետ: Շարմազանովը կարծում է, որ Ամանորն ընտանեկան տոն է և պետք է նշել ընտանիքի հետ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս