Forbes ամսագիրը հրապարակել է ամենահարուստ հոլիվուդյան դերասանուհիների ցուցակը: Իր 34,5 միլիոն ԱՄՆ դոլար եկամտով առաջին պատվավոր հորիզոնականն է զբաղեցրել Քրիստեն Ստյուարտը: Անմիջապես Քրիստենից հետո Քեմերոն Դիասն է, որն ընդամենը կես միլիոնով է զիջում առաջատարին: Լավագույն եռյակը եզրափակում է Սանդրա Բուլոքը՝ 25 միլիոն ԱՄՆ դոլարով: Անցած տարվա ֆավորիտ Անջելինա Ջոլին այս տարի զիջել է առաջատարի իր դիրքը եւ զբաղեցրել չորրորդ հորիզոնականը՝ վաստակելով 20 միլիոն ԱՄՆ դոլար` 10 միլիոնով պակաս, քան անցած տարի: Հինգերորդ տեղում է Սառա Ջեսիկա Փարքերը՝ 15 միլիոն ԱՄՆ դոլարով: Ի դեպ, անցած տարի նա եւ Ջոլին կիսում էին առաջին հորիզոնականը:
Այս տարի իր եկամտով մի քանի հորիզոնականով բարձրացել է Մերիլ Սթրիփը՝ վաստակելով 12 միլիոն ԱՄՆ դոլար: Անցած տարի նա աշխատել էր ընդամենը 3 միլիոն:
ՀՈԼԻՎՈՒԴԻ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ