ԱՄՆ-ն՝ Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի փակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անհանգստացած ենք «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների ձերբակալությունների և հարցաքնությունների կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել ռադիոկայանի գրասենյակի խուզարկության ժամանակ», -ասվում է ռադիոկայանի բյուրոյի փակման վերավերյալ Turan գործակալության հարցման ԱՄՆ դեսպանատան պատասխանում:

«Խուզարկության և աշխատակիցների հարցաքննությունների պատճառները պարզ չեն: Մենք կոչ ենք անում պաշտոնատար անձանց՝ գործել թափանցիկ և անկախ մամուլին աջակցելու՝ Ադրբեջանի միջազգային պարտավորությունների սահմաններում», – ասվում է դեսպանատան պատասխանում:

Այսպիսով «Ազատություն» ռադիոկայանը դարձավ արևմտյան ֆինանսավորմամբ գործող չորրորդ կառույցը` ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտից` NDI-ից,Oxfam-ից և IREX-ից հետո, որ դադարեցնում է գործունեությունն Ադրբեջանում:

76848_src




Լրահոս