ՀՀ Արդարադատության նախարարությունը չի պատասխանում Հրաչյա Հարությունյանի հարազատներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրաչյա Հարությունյանի հարազատները մոտ մեկ ամիս առաջ դիմել են Արդարադատության նախարարությանը` նրան Հայաստան տեղափոխելու խնդրանքով: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց վարորդի դուստրը` Լիլիթ Հարությունյանը:

Նա հավելեց, որ մինչ այժմ որևէ պատասխան չեն ստացել նախարարությունից, սակայն նա իր  հավատը չի կորցնում և հույս ունի, որ նախարարությունից, այնուամենայնիվ, դրական պատասխան կստանան: Լիլիթը հայտնեց, որ Հրաչյա Հարութունյանն այս պահին ոչ մի առողջական խնդիր չունի:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել անցյալ տարվա հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործում, որի  արդյունքում զոհվել էր 18 մարդ։ Մոսկվայի Տրոիցկի դատարանի կողմից նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6 տարի 9 ամսվա ազատազրկման:




Լրահոս