ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երեխաս մեկուկես տարեկան է: Մայրս երեխայի խնամքի գործում ինձ օգնում է, եւ ես աշխատում եմ մի մասնավոր արտադրամասում: Իմ գործի բնույթն այնպիսին է, որ հաճախ ոչ աշխատանքային օրերին էլ են կանչում` աշխատելու: Բայց, որքան գիտեմ, փոքր երեխա ունենալու դեպքում  ոչ աշխատանքային օրերին աշխատանքի կանչել չի թույլատրվում: Ճի՞շտ եմ տեղեկացված, թե՞ ոչ:

Ալինա Մարգարյան, 28 տարեկան, տեխնոլոգ


ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին արգելվում է աշխատողներին ներգրավել աշխատանքում, բացառությամբ այն աշխատանքների, որոնց դադարեցումն արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, կամ որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման, ինչպես նաեւ անհետաձգելի նորոգման եւ բեռնման կամ բեռնաթափման աշխատանքների կատարման համար:
Հղի կանայք, մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

«Իրավունքների պաշտպանություն
առանց սահմանների» հ/կ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ոչ աշխատանքային եւ տոնական օրերին Ալինա Մարգարյանը հրաժարվի աշխատանքի ներկայանալ, ապա շատ հավանական է, որ գործատուն համապատասխան վերաբերմունք ցուցաբերի (ասենք` կրճատի նրա աշխատավարձը): Այնպես որ, մեր ընթերցողի համար լավագույն ելքն այլ աշխատանք գտնելն է:




Լրահոս