Եվրասիական տնտեսական միության շրջանակներում 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի քաղաքացիները կօգտվեն նաև նոր հնարավորություններից կրթական բնագավառում:
Միության պայմանագրի համապատասխան կետով նախատեսվում է հետևյալը`
1. Անդամ երկրների քաղաքացիների կրթական փաստաթղթերը ճանաչվելու են ավտոմատ կերպով, առանց պետությունների կողմից սահմանված ընթացակարգերի:
2. Մանկավարժական, իրավաբանական, բժշկական և դեղագործական կրթության վկայականները ենթակա են ճանաչման պետությունների կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն:
3. Գիտական կոչումների և գիտական աստիճանների փաստաթղթերը ճանաչվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: