Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, պատասխանելով հարցին, թե գալիք տարի հնարավո՞ր է «Զվարթնոց»-ի, Գառնիի տաճարներում կամ այլ պատմամշակութային վայրերում խրախճանքներ կազմակերպվեն, ասաց, որ բավական է անդրադարձ կատարվեն անցած-գնացած երևույթներին: «Մշակույթի նախարությունը որևէ մեկի կայացրած որոշման համար չի կարող պատասխան տալ: «Զվարթնոց» տաճարում տեղի ունեցածը շահարկվեց, և դա արվեց շատ նպատակային, առանց հաշվի առնելու, թե տեղի ունեցածն ինչքանո՞վ է վնաս հասցրել, ինչքանով` ոչ»,- նշեց Պողոսյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու մոնտաժվեց Աֆրիկյանների տունը, եթե կար Մշակույթի նախարարության դիտողությունը, համաձայն որի չպետք է ապամոնտաժել այն, Հասմիկ Պողոսյանն ասաց, որ կա Կառավարության համապատասխան որոշում, որն իրավական ուժ ունի և ինքը՝ որպես նախարար, չի կարող փոխել դա: