Թուրքիայի վարչապետի խորհրդական Էթյեն Մահչուփյանը դատարան է կանչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական, պոլսահայ Էթյեն Մահչուփյանը դատարան է կանչվել, հայտնում է թուրքական Haber7 հեռուստաալիքը:

Մահչուփյանը դատարանում ցուցմունք է տվել վերջերս գրանցված կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ, հայտնում է հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ 2013 թ դեկտեմբերի 17 Ստամբուլում ու Անկարայում Թուրքիայի ոստիկանության անցկացրած հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել էին մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում նաև գործարարներ ու որոշ նախարարների որդիներ: Ձերբակալությունները կատարվել էին կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրադեղերի վաճառքի մեղադրանքով:

Սակայն այս տարվա փետրվար ամսին Թուրքիայի դատախազությունը որոշում է ընդունել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:




Լրահոս