Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում ՕԵԿ շարքերը գնալով նոսրանում են: Բանն այն է, որ մի շարք մարզերում, հատկապես Արագածոտնում, Արմավիրում ու Տավուշում, ուր դեռևս ՕԵԿ գրասենյակները հիշեցնող տարածքներ կան, կամ դրանք չեն աշխատում, կամ էլ հազարից մեկ կուսակցության դռներր բացվում են այս կամ այն կուսակցի ծննդյան տարեդարձը նշելու նպատակով: Ավելին` անգամ լուրեր են պտտվում այն մասին, որ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, վերոնշյալ մարզերում մի շարք ՕԵԿ-ականներ, որոնք կանգնած են եղել կուսակցության ձևավորման ակունքներում, մտադիր են դուրս գալ կուսակցությունից: Որոշ ՕԵԿ-ականներ էլ մտադիր են համալրել ՀՀԿ շարքերը, քանի որ այս օրերին ՀՀԿ-ական քաղաաքապետացուննրից բավականին ,ծանրակշիռե առաջարկներ են ստանում: Թերթը հավելում է, որ նույն խոսակցությունների շրջանակներում, լուրեր կան, որ մարզային ՕԵԿ-ականներից շատերը նեղսրտած են այն հանգամանքից, որ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո իրենք նորից կուսակցության կողմից անուշադրության ու անտարբերության են մատնվել:
ՕԵԿ-ի ներսում տիրող իրավիճակի վերաբերյալ “ՉԻ”-ն փորձել է մեկնաբանություն ստանալ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից, որն էլ թերթի հետ գրույցամ նշել է. ,Այդպիսի բան չկա, և չի էլ կարող լինել: Դուք գնացեք տեսեք, թե մարզերում ՕԵԿ-ը ինչ ակտիվություն է ցուցաբերում: Մենք պատրաստվում ենք ՏԻՄ ընտրությունների, մենք ո՞նց կարող ենք մարզերում դադարեցնել մեր գործունեությունըե: Դիտարկմանը, թե խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն անձամբ էր հրահանգել փակել մարզային գրասենյակները, քանի որ դժգոհել էր մարզայինների աշխատանքից, վերջինս ընղգծել է. “Առհասարակ, ով լավ չի աշխատում, պարոն Բաղդասարյանը նրանց նկատմամբ արժանի վերաբերմունք է ցուցաբերում”: Իսկ այն հարցին, թե ՏԻՄ ընտրություններում հատկապես որ քաղաքներում է ՕԵԿ-ը ներկայանալու սեփական թեկնածուով, Բիշարյանը դժվարացավ պատասխանել` ասելով. “Առայժմ քննարկումներ չեն եղել, բայց ավելի ուշ կարող եմ այդ հարցին էլ պատասխանել”: