Հրապարակ. Սերժ Սարգսյանի անսպասելի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններից հետո, Ճապոնիա մեկնելու նախօրյակին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը շատերի համար անսպասելի հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանը դառնում է կուսակցության նախագահի առաջին տեղակալ, բոլոր ,հետևանքներովե հանդերձ` ֆինանսական, կազմակերպչական, համայնքների հետ տարվող աշխատանքների: Ասել է թե, տնտեսական և արտաքին քաղաքական ֆունկցիաներից զատ, որոնք կոորդինացնում են համապատասխանաբար Տիգրան Սարգսյանն ու Արմեն Աշոտյանը, մյուս բոլոր ֆունկցիաները, որ կոորդինացնում էին տեղակալներ Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Ռուբեն Թադևոսյանը, կիրականացնի Հ. Աբրահամյանը և այն էլ ՏԻՄ ընտրությունների թեժ օրերին, երբ հանրապետության ամեն միլիմետրի համար անզիջում պայքար է ընթանում հենց ՀՀԿ-ականների միջև: Արգամիչը, ինչպես երևում է, որոշել է իր լիազորությունները լիարժեք օգտագործել, իր ,սիրելիներիցե Էդգար Ղազարյանին նա արդեն մարզպետ է նշանակել, հիմա էլ զբաղված է ապագա համայնքային ընտրությունների թեկնածուների ,քարտեզագրմամբե: Եվ: այնուհանդերձ, ՀՀԿ-ում շատերը չեն հասկանում, թե ինչպես եղավ, որ Սերժ Սարգսյանը նման որոշում կայացրեց` Հովիկ Աբրահամյանին դարձնելով ՀՀԿ առաջին տեղակալ, երբ հինգ տարի շարունակ նրան դա չէր հաջողվում: Երեք տարի առաջ նա անգամ փորձել էր դա անել Դավիթ Հարությունյանի միջոցով, ով ՀՀԿ գործադիր մարմնի աշխատանքային նիստում առաջարկել էր Աբրահամյանին դարձնել առաջին տեղակալ, սակայն Սերժ Սարգսյանից “դաբրոն” չստացած ծերակույտը շատ կոշտ էր դիմադրել, և ՀՀԿ-ն Տիգրան Թորոսյանից հետո մնացել էր առանց առաջին տեղակալի: ՀՀԿ-ում պնդում են, որ թե այդ, թե ԱԺ նախագահի պաշտոնն Արգամիչին տրվել է բոնուսով: Նա խոստացել է, որ Ծառուկյանն անպայման պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013-ին և եթե չպաշտպանի, ինչպես ինքը` Աբրահամյանն է ասել, “հրաժարական կտամ բոլոր պոստերից”:




Լրահոս