Ինչպե՞ս է ձերբակալվել դատավորը կաշառք ստանալու պահին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում  կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու  մարզի  ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը:

Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող  գործարարի վերաբերյալ  քաղաքացիական գործով, նրա  օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի  311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Տեսանյութը՝ Հանրային հեռուստաընկերության յութուբյան էջից




Լրահոս