Գրոզնիում դեկտեմբերի 4-ին ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել իրավապահ մարմինների թերացումների պատճառով, ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:
«Այն, ինչ տեղի է ունեցել, մեր ու իրավապահ մարմինների մեղքն է: Մենք թերացել ենք ու դրա համար թանկ ենք վճարել»,- նշել է Կադիրովը:
Հավելենք, որ Չեչնիայի տպագրատան բացումը կայացել է հինգշաբթի օրը: Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ քաջության ու «Չեչնիայի Հանրապետության առջև արժանիքների» համար պարգևատրվել են անվտանգության 3 աշխատակիցներ:
Շենքը վերականգնել հաջողվել է մոտ 3 շաբաթում: Աշխատանքներին ներգրավված է եղել շուրջ 800 մարդ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին զինյալները հարձակվել էին Գրոզնիի վրա: Նախ նրանք հարձակվել են ճանապարհապարեկային ծառայության կետի վրա, այնուհետև գրավել են քաղաքի տպագրատունը: Ավելի ուշ տեղափոխվել են №20 դպրոցի շենքը: Ինչպես այդ ժամանակ հայտարարել էր Ռամզան Կադիրովը, ընդհանուր առմամբ իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է ոչնչացնել 9 զինյալի: