Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում 33-ամյա տղամարդը հյուրընկալվել է իր քրոջ տանը, վերցրել դանակն ու մի քանի անգամ հարվածել իր բարեկամուհուն նրա դեռևս 2 տարին չբոլորած որդու աչքի առաջ:
Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդասպանը կնոջ դին թաքցրել է նկուղում, իսկ այնուհետև այնտեղ է փակել նաև փոքրիկ տղային: Հետաքննության վարկածի համաձայն` մարդասպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Հարևանները հստակ լսել են, թե ինչի պատճառով է եղել վիճաբանությունը:
«Տղամարդը ցանկացել է ուտել երեխայի համար նախատեսված ամանորյա նվերը: Կոնֆետները տոնական փաթեթավորում են ունեցել: Ընտանիքը չքավոր է եղել: Հենց այդ պատճառով էլ քույրը պահանջել է, որպեսզի եղբայրը կոնֆետներ չուտի, չէ որ դրանք իր որդու համար էին նախատեսված: Այնուհետև աղմուկ-աղաղակ է բարձրացել: Երեկոյան տուն է վերադարձել սպանված կնոջ ամուսինը, նա սկսել է փնտրել կնոջն ու երեխային: Արդյունքում նրանց հայտնաբերել են նկուղում:
Այդ ողջ ընթացքում մարդասպանը տանն է գտնվել ու բոլորին հավատացրել է, որ քույրը պարզապես դուրս է եկել երեխայի հետ զբասանքի»,-պատմել են հարևանները: