2014 թ ԵՄ համար նշանավորվեց քաղաքական աղետով. Deutsche Welle

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության համար ավարտվող տարին դարձել է կանխատեսելի քաղաքական աղետի տարի, գրում է Deutsche Welle` ամփոփելով տարին:

«Եվրամիության համար այս տարին նշանավորվել է տարաձայնություններով, եվրոսկեպտիցիզմով ու սեփական ուժերի վրա անվստահությամբ»,- ընդգծում է գերմանական թերթը:

Քաղաքական աղետ է DW մասնավորապես անվանում մայիս ամսին Եվրախորհրդարանում ստեղծված իրավիճակը, որի արդյունքում ամրապնդվել են եվրոսկեպտիկների, աջերի ու այն կուսակցությունների դիրքերը, որոնք Եվրամիության հանդեպ բացահայտ թշնամանք են դրսևորում: Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում ու Դանիայում նրանք նույնիսկ հաղթել են ընտրություններում»,- գրում է հրատարակչությունը:

Այլ խնդիրներին, որոնց հետ ստիպված է եղել բախվել Եվրամիությունը, DW դասում է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի հավանական դուրս գալն ու տնտեսական խնդիրները, որոնց էպիկենտրոնն են այս տարի դարձել Իտալիան ու Ֆրանսիան: Բացի այդ, ռադիոկայանը հիշեցնում է Եվրահանձնաժողովում մարդկանց նշանակումը, որոնց որակավորումն ու փորձը ԶԼՄ-ների կարծիքով կասկած է հարուցել:




Լրահոս