ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Փաստորեն Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը միայն Բենթլիով է «ներխուժում» եկեղեցու բակ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Աշխատում եմ ԱԱԾ-ում: Ցանկանում եմ սպառողական վարկ վերցնել: Կցանկանայի տեղեկանալ՝ բանկն առավելագույնը որքա՞ն գումար կարող է ինձ տրամադրել եւ ի՞նչ չափի տոկոսագումարով, եթե աշխատավարձը 170.000 դրամ է:

Հայկ Սաղաթելյան (35 տարեկան, ծառայող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դրական վարկային պատմության առկայության դեպքում եւ 170.000 ՀՀ դրամ աշխատավարձով մեր բանկում հնարավոր է վարկավորվել միայն գույքի գրավադրմամբ սպառողական վարկատեսակով հետեւյալ սահմանաչափերով՝
Անշարժ գույքի գրավով «Նեցուկ» վարկատեսակ.
ա/ 20% տարեկան տոկոսադրույք, 60 ամիս մարման ժամկետով, վարկի առավելագույն գումարը կազմում է 10 մլն. ՀՀ դրամ, վարկի գումարը տրամադրվում է Երեւան քաղաքում գտնվող գույքի գնահատված լիկվիդային արժեքի 50%-ի չափով, իսկ Երեւան քաղաքից դուրս գտնվող գույքերի մինչեւ 40%-ի չափով, այս վարկատեսակը հաճախորդի կողմից ընտրելու դեպքում պահանջվում է եկամուտը հավաստող փաստաթուղթ:
բ/ 22% տարեկան տոկոսադրույք, 60 ամիս մարման ժամկետով, վարկի առավելագույն գումարը կազմում է 10 մլն. ՀՀ դրամ, վարկի գումարը տրամադրվում է Երեւան քաղաքում գտնվող գույքի գնահատված լիկվիդային արժեքի 50%-ի չափով, իսկ Երեւան քաղաքից դուրս գտնվող գույքերի՝ մինչեւ 40%-ի չափով, այս վարկատեսակը եկամուտը հավաստող փաստաթուղթ չի պահանջում:
Գույքի գնահատման ծախսերը՝ ըստ բանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունների սակագների.
գ/ 23% տարեկան տոկոսադրույք, գույքի գնահատումը կատարվելու է բանկի կողմից, 36 ամիս մարման ժամկետով, գույքի գնահատված իրացվելի արժեքի մինչեւ 50%-ը, առավելագույնը՝ 3.500.000 ՀՀ դրամ՝ Երեւան քաղաքում գտնվող անշարժ գույքի գրավադրման դեպքում, եւ գույքի գնահատված իրացվելի արժեքի մինչեւ 40%-ը, առավելագույնը՝ 2.000.000 ՀՀ դրամ, եթե անշարժ գույքը գտնվում է Վանաձոր, Գյումրի, Աբովյան կամ Վաղարշապատ քաղաքներում:
Հաճախորդի ծախսերը հետեւյալն են` 5.000 ՀՀ դրամ վարկային հայտի ուսումնասիրություն /գանձվում է միանվագ վարկային հայտը մուտքագրելիս/, 1.200 ՀՀ դրամ դրամային հաշվի տարեկան սպասարկում, 2.000 ՀՀ դրամ ամսական վարկի սպասարկման վճար եւ վարկի տրամադրման վճար՝ կախված վարկի գումարի չափից /գանձվում է մինչեւ վարկի տրամադրումը/
Մինչեւ 5մլն.ՀՀ դրամ՝ 15.000 ՀՀ դրամ,
5 մլն.-10 մլն ՀՀ դրամ՝ 30.000 ՀՀ դրամ (շարունակելի)…

Կոնվերս բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մինչեւ վարկի տրամադրման մասին որոշման կայացումը բանկը պարզում է հաճախորդի վարկունակությունը եւ վարկային պատմությունը:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ այս տարի համընդհանուր բյուջեից որքա՞ն գումար է տրամադրվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, եւ ի՞նչ առաջնային ծրագրերի համար են նպատակաուղղվելու այդ գումարները:

Հայկանուշ Պետրոսյան (28 տարեկան, լեզվաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ 2014թ. պետական բյուջեով ՀՀ ԿԳ նախարարության կողմից իրականացվող ծրագրերի համար նախատեսված ֆինանսավորումը կազմում է 39 018 429.3 հազ. դրամ: Առաջնային համարվում են նախադպրոցական, տարրական եւ միջնակարգ ընդհանուր կրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության, բարձրագույն մասնագիտական կրթության ծրագրերը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսօր կրթական ոլորտում խնդիրներն անսպառ են՝ սկսած նախադպրոցական, դպրոցական եւ բուհական կյանքում առաջացած բազմաթիվ հարցերից: Հետեւաբար այս գումարները նախ եւ առաջ պետք է բարձրացնեն, եւ ապահովվեն կրթության որակն Հայաստանում, աջակցություն ցուցաբերեն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, նոր մասնագիտացված եւ ժամանակակից տեխնոլոգիաներով ապահովվեն դպրոցներն ու բուհերը: Կրթությունն այսօր մեր երկրի ներուժն է, որը տնտեսության զարգացման եւ քաղաքակիրթ պետության կարեւոր երաշխիքներից մեկն է: Բոլորին էլ հայտնի է, թե ինչ մեխանիզմով են հատկացված գումարները փոշիացվում եւ ոչ օպտիմալ օգտագործվում: Հուսանք, որ այս գումարները կծառայեն իրենց նպատակին, եւ որ ամենակարեւորն է, արդյունքն իսկապես նկատելի եւ որակյալ կլինի:




Լրահոս