73-ամյա ծերունին ընկել է ձորակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանում, հունիսի 26-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների այգու մոտակայքում գտնվող ձորակը մարդ է ընկել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Փրկարարները ձորակից դուրս են բերել Երեւանի Նոր-Նորքի 2-րդ զանգվածի թիվ 41 շենքի բնակիչ` 73-ամյա Ֆելիքս Առուստամյանին, ով տեղափոխվել է “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը ծանր է: 




Լրահոս