Ֆրանսիական L’Equipe հեղինակավոր թերթը կազմել է ֆուտբոլային տարվա խորհրդանշական հավաքականը:
Դարպասապահ. Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա):
Պաշտպաններ. Ֆիլիպ Լամ («Բավարիա», Գերմանիա), Մատս Հյումելս («Բորուսիա», Գերմանիա), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա), Դավիդ Ալաբա («Բավարիա», Ավստրիա):
Կիսաաշտպաններ. Տոնի Կրոս («Ռեալ», Գերմանիա), Խաբի Ալոնսո («Բավարիա», Իսպանիա), Անխել Դի Մարիա («Մանչեսթեր Յունայթեդ», Արգենտինա):
Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիա), Լիոնել Մեսի («Բարսելոնա», Արգենտինա), Նեյմար («Բարսելոնա», Բրազիլիա):
L’Equipe-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բավարիա»-ի գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը: Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդն է, իսկ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսսին եզրափակել է լավագույն եռյակը: