Ուկրաինայից արտաքսել են օրենքով գող Էդուարդ Ասատրյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 26-ին Ուկրաինայից արտաքսել են “օրենքով գող” Էդուարդ Ասատրյանին, որը հայտնի էր Օսետրինա-Ավագ և Էդիկ Թբիլիսսկի մականուններով: 
Ռուսական քաղաքացիություն ունեցող Ասատրյանին 3 տարի արգելվել է վերադռնալ Ուկրաինա:  Ուկրաինայի ՆԳ նախարարության տվյալներով` Ասատրյանն ավելի վաղ ժամանել էր երկիր` նպատակ ունենալով “կրիմինալ կապեր հաստատել, իրեն ենթակա հանցավոր խմբավորումների ազդեցության ու գործունեության ոլորտն ընդլայնել ու հանցավոր միջավայրում ավելացնել ներկայացվածությունը”:  Նրան ձերբակալել են Ղրիմում: 
Իրավապահ մարմինների տվյալներով` Օսետրինա-Ավագը Մոսկվայում վրացական հանցագործ խմբի ֆինանսիստն ու քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) վստահված անձն է: 
Նրա որդին` Սերգեյ Ասատրյանը, նույնպես “օրենքով գող” է ու հայտնի է Օսետրինա-Կրտսեր և Սերյոժա Բենթլի անուններով: 
2011 թ. դեկտեմբերին, ըստ “Կոմսոմոլսկայա պրավդայի”, նա դատապարտվել է Ռոստովում այն բանի համար, որ կազմակերպել է կալանավորներից մեկի ծեծը, որը անհարգալից էր արտահայտվել Ասատրյան հանցավոր կլանի մասին:




Լրահոս