Աշխարհահռչակ երգչուհի Շերը Twitter միկրոբլոգի իր էջում տեղեկացրել է, որ իր կենսագրությունը ներկայացնող մյուզիքլ կբեմադրվի Բրոդվեյում .”Մյուզիքլում կհնչեն իմ երգերը: Սա շատ հետաքրքրիր գաղափար է, որ փորձում են իրականացնել իմ պրոդյուսերները”,-տեղեկացրել է Շերը:
Հայազգի երգչուհու խոսքերով` բեմադրության ժամանակ հանդիսատեսը կծանոնթանա երեք տարբեր Շերերի. երգչուհու կյանքի տարբեր ժամանակահատվածներ են ներկայացվելու: Շերը չի բացառել, որ մյուզիքլում հենց ինքը խաղա, սակայն քննարկվում է նաև այլ անձանց ներգրավելու տարբերակը: