Այսօր` դեկտեմբերի 28-ին նշվում է կինոմատոգրաֆիստների և կինոյի սիրահարների միջազգային օրը:
1895 թ-ին ֆրանսիացիներ Լուի և Օգյուստ Լյումերները ստացան «Սինեմատոգրաֆ» ապարատի հայտնագործման արտոնագիրը: Նույն տարվա մարտի 22-ին նրանք մեծ էկրաններին ներկայացրեցին առաջին ֆիլմը` «Աշխատավորների ելքը գործարանից»: Հենց այս ֆիլմն էլ բացեց վճարովի կինոսեանսը, որը բաղկացած էր 10 ֆիլմերից և տեղի ունեցավ փարիզյան «Գրան-կաֆե»-ում:
Դա տեղի ունեցավ դեկտեմբերի 28-ին: