Ակադեմիկոսները քվեարկությամբ պատասխանեցին Հայկ Դեմոյանին.168.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

168.am-ը գրում է. Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում ընտրվեցին ՀՀ ԳԱԱ 9 ակադեմիկոսներ և 14 թղթակից անդամներ:

Ակադեմիկոսի թեկնածուներից ամենաշատ կողմ քվեներ ստացել էր Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը. քվեարկությանը մասնակցած 45 ակադեմիկոսներից նրա օգտին էր քվեարկել 41-ը:

Արդյո՞ք Մելքոնյանի նման բարձր ցուցանիշն ինչ-որ կապ ունի երկու օր առաջ նրա հասցեին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հնչեցրած մեղադրանքների հետ:

Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը պատասխանելով մեր այս հարցին՝ ասաց.

«Իհա՛րկե կապ ուներ, իհա՛րկե նման բարձր արդյունքը պատահականություն չէր: Եթե այսօր կա հայրենասեր մի մարդ, հայրենասեր մի գիտնական, ապա ես նրան համարում եմ առաջիններից մեկը»:

– Կարելի՞ է ասել, որ ակադեմիկոսների քվեարկությունը Հայկ Դեմոյանին տրված պատասխան էր:

– Ակադեմիայի պատասխանն էր այն մարդկանց, ովքեր վատ էին տրամադրված դեպի Աշոտ Մելքոնյանը և ովքեր չէին ցանկանում նրա ընտրությունը: Կարծում եմ, որ այս ընտրությունից հետո նրանք իրենց վարքագծի մեջ փոփոխություն կմտցնեն:

– Կարծում եք, որ բոլոր 9 ընտրված ակադեմիկոսներն էլ արժանի՞ են այդ կոչմանը:

– Ովքեր որ ընտրվել են, իրոք արժանի են, բայց կային մարդիկ, ովքեր պետք է ընտրվեին, բայց չընտրվեցին:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս