Դեկտեմբերի 28-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Գյումրու խճուղի թիվ 1 հասցեում գտնվող «Մերձմոսկովյան ՃՇՇ» ՓԲԸ-ի տարածքում այրվում է վագոն-տնակ, որտեղ հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Ախուրյանի ՃՇՇ» ՍՊԸ-ին պատկանող 12 քմ մակերեսով քարե շինությունում` պահակակետում, որտեղ տարբեր աստիճանի այրվածքներով հայտնաբերվել է Վ. Վ.-ի (ծնվ. 1947 թ) դին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.09-ին, մարվել` 10.28-ին: Այրվել են անկողնային պարագաներ: