ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքի պաշտոնական կայքէջում արդեն մի քանի տարի է, ինչ մի հարցում է տեղադրված. «Ինչպես եք գնահատում ՀՀ կառավարության ջանքերը գյուղատնտեսության զարգացման ոլորտում»: Նկատենք, որ տարեց տարի ավելանում է անբավարար գնահատականը:
Այսպիսով, հարցվածների 53 տոկոսը անբավարար է գնահատել կառավարությանը, իսկ 19 տոկոսը գերազանաց է գնահատել, 9.9 տոկոսը բավարար է գնահատել կառավարության ջանքերը գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ:
Ուշագրավ է, որ 9.3 տոկոսը անտարբեր է կառավարության նկատմամբ: Իսկ ահա 7.8 տոկոսը լավ է գնահատել կառավարության աշխատանքը: Նշենք, որ Կոթին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, գրող, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի ծննդավայրն է: