«Գազպրոմ Արմենիա»-ի «սխալ հաշվարկների» պատճառով քաղաքացին վնասներ է կրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ամեն պատեհ առիթի հայտարարում է, թե քայլեր են ձեռնարկվում՝ մեր տեղական արտադրողների համար լավ պայմաններ ստեղծելու համար, սակայն այս ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հակառակ գործողությունն է իրականացնում:

Armlur.am-ին ահազանգած քաղաքացի Արտակ Սարգսյանը, ով երկար տարիներ է, ինչ ջերմոցային տնտեսությամբ է զբաղվում, տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դեկտեմբերի 25-ին անջատել է իրեն պատկանող ջերմատների գազամատակարարումը: ՚ ՚Ամանորի նախաշեմին բույսերն արդեն ցրտահարվեցին, չեմ էլ ցանկանում հաշվել, թե որքան վնաս եմ կրելՙՙ ՙ,- նկատեց Արտակը: Նշենք, որ մեզ դիմած քաղաքացու ջերմատունը կազմում է 10 000 քմ տարածք: Արտակի խոսքով, ընկերությունը սպառած գազը հաշվել է 121 դրամով, ինչի արդյունքում քաղաքացին «Գազպրոմ»-ին պարտք է մնացել 400 000 դրամ: Սակայն Արտակը պնդում է, որ ընկերությունը սխալ հաշվարկ է կատարել, այսինքն՝ գազի 1 խ/մ-ն հաշվել է 121 դրամով, մինչդեռ պետք է հաշվեր 113-ով:

«Ես իրենց հարցրեցի՝ պետականորեն գազի սակագինը թանկացե՞լ է, որ դուք 121-ով եք հաշվում, նրանք չկարողացան այս հարցիս պատասխան տալ: Ես նույնիսկ կանխավճարային տարբերակով աշխատելու պայմանագիր եմ ստորագրել: Եւ կանխավճարով եմ աշխատել, վճարել եմ որոշ գումար, իսկ հիմա պարզվում է մի բան էլ ես եմ եմ պարտք մնացել»,- դժգոհեց քաղաքացին: Armlur.am-ը խնդրի առնչությամբ փորձեց կապ հաստատել նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանի հետ, սակայն վերջինս ինչպես միշտ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:




Լրահոս