ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, պատգամավոր Շուշան Պետրոսյանը սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ զուգերգ է պատրաստում: Սա էլ ասվածը ապացուցող վարակիչ սելֆին:

 

 

 

ՀԱՐՑ. Ես առաջին կարգի հաշմանդամ եմ, բնակվում եմ կնոջս, տղայիս, նրա երեխայի ու կնոջ հետ: Կինս երրորդ կարգի հաշմանդամ է: Տղաս չի աշխատում: Խնդրում եմ ասեք՝ հնարավո՞ր է վերականգնել ինձ հասանելիք նպաստը: Նշեմ, որ տարիներ առաջ ստանում էի նպաստ, սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով կտրեցին այն: Մինչ այդ տվյալ բնակարանում հաշվառված էին նաեւ այլ անձիք, սակայն այժմ՝ միայն ընտանիքիս անդամները: Խնդրում եմ պարզաբանեք՝ արդյոք մեզ կտրամադրվի՞ նպաստ:

Վարուժան Մելիքյան (56 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի, ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեն փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին նախորդ 12 ամիսներին դիմած այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձր է ՀՀ Կառավարության՝ տվյալ տարվա համար սահմանած անապահովության սահմանային մեծության միավորից (ՀՀ Կառավարության՝ 2014 թ. հունվարի 30-ի թիվ 65-Ն որոշմամբ 2014թ. համար ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00-ը):
Դուք վերը նշված մարմին վերջին անգամ դիմել եք 2006 թ. մարտ ամսին:
Ընտանեկան կամ սոցիալական նպաստ կամ եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել սոցիալական ծառայությունների Էրեբունու տարածքային բաժին եւ ներկայացնել փաստագրվելու համար հավաստի եւ ամբողջական տեղեկությունները հաստատող փաստաթղթեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստ կամ եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար նախ եւ առաջ պետք է ներկայացվի համապատասխան դիմում եւ փաստաթղթեր: Ըստ սահմանված անապահովության սահմանային միավորի՝ կորոշվի՝ քաղաքացուն նպաստ կտրամադրվի՞, թե՞ ոչ: Նպաստ ստանալու համար տվյալ հասցեում նախ եւ առաջ պետք է գրանցված լինի միայն մեկ ընտանիք: Այսինքն՝ այլ անձանց գրանցված լինելը կարող է նպաստից զրկվելու պատճառ հանդիսանալ: Ստացվում է, որ թեեւ «ազատ» եւ «օրինական» երկրում ենք ապրում, սակայն, ինչպես միշտ, զերծ չենք մնում կամայականություններից եւ սահմանափակումներից:

 

 

 
ՀԱՐՑ. Ո՞ր շենքերն ու շինություններն են համարվում գույքահարկով հարկվող օբյեկտներ:

Նորայր Պողոսյան (42 տարեկան, լեզվաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.
ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները.
բ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ եւ այլն).
գ) անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) եւ դրանց կից օժանդակ շինությունները.
դ) առանձին կանգնած ավտոտնակները.
ե) հասարակական նշանակության շինությունները.
զ) արտադրական նշանակության շինությունները.
է) սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ գնահատման (վերագնահատման) տարիների միջեւ ընկած ժամանակահատվածում կառուցված կամ մասնավորեցված (սեփականաշնորհված) շինությունների հարկման բազան (շինությունների հարկման բազան դրանց արժեքն է, որի չափման միավորը դրամն է), հիմք է ընդունվում մինչեւ շինությունների հաջորդ վերագնահատումը (եթե այդ տարիների համար օրենքով չի սահմանվել հարկման բազայի ինդեքսավորման գործակից (գործակիցներ)):




Լրահոս