Վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին հրավիրված են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները:
 Ըստ Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ մտքեր են փոխանակվել վերջերս Ազգային Ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի իրականացման և նրա առաջնայնությունների, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ: Զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:




Լրահոս