Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.51-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան քաղաքի Դալարիկ գյուղի մոտակայքում 2 ավտոմեքենա դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-17 միջհամայնքային ավտոճանապարհի Արմավիր-Դալարիկ հատվածի 22-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ. Ս.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 64 MS 444 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և 4 մ սահել դեպի ձորակը:
Զոհեր և տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: