Միխայիլ Շումախերը կյանք է վերադառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալացի լրագրող Անտոնիո Բոսելլին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է «Ֆորմուլա 1»-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի առողջական վիճակի մասին. տեղեկացնում է gazeta.ru-ն:

«Իմ ընկեր ու գործընկեր Ջորջո Տերուցցին պատմել է, որ Շումին արտասվում է, երբ լսում է կնոջ ու երեխաների ձայնը: Թվում է, որ դա ցավալի նորություն է, սակայն դա վկայում է այն մասին, որ նա կյանք է վերադառնում»,- գրել է լրագրողը:

2013թ.-ի դեկտեմբերին Շումախերը գլխի լուրջ վնասվածք էր ստացել՝ լեռնադահուկային հանգստավայրում սայթաքելու հետևանքով և ընկել էր կոմայի մեջ:

Հուլիսի 16-ին հայտարարվեց, որ լրագրողը կոմայից դուրս է եկել ու տեղափոխվել Լոզանի հիվանդանոցներից մեկը՝ վերականգնողական կուրս անցնելու համար:

Ավելի ուշ նա բուժումը շարունակում էր տանը:




Լրահոս