
“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած “Երկրապահ” կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն օրերս կարգադրել է իր աշխատասենյակ բերել մի քանի ուշագրավ իրեր: Հրահանգից հետո խորհրդարանի նրա աշխատասենյակ են տարվել գազօջախ, գազի բալոն, տանկի մարտկոց եւ այլ նման իրեր: Հավանաբար գեներալն արտակարգ զարգացումներ է կանխատեսում խորհրդարանում՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների տեսքով, դրա համար տանկի մարտկոցի անհրաժեշտություն է առաջացել: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ սեւ օբսիդիանից սառնարան էր իր աշխատասենյակ տարել: Ի դեպ, գեներալ Մանվելը շարունակում է լինել խորհրդարանի ամենաազդեցիկ պատգամավորներից մեկը, որի հետ “քաշվում” են զրուցել անգամ նրա շատ ու շատ գործընկերներ: