Վահանը նաև լավ ընկեր էր. Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոր ցավով տեղեկացա քաղաքական գործիչ, Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին: Իր ցավակցական խոսքում գրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Անգամ գիտակցումը, որ տեղյակ էի Վահանի ծանր հիվանդության մասին, չի մեղմում իսկապես լավ ու արժանավոր, հայազգի նվիրյալ զավակի ցավալի կորստի զգացումը: Ցանկացած շահ ստորադասելով պետական շահին, նա լավագույնս ապացուցեց, որ հայազգի քաղաքական գործիչ լինելը ոչ թե նեղ կուսակցական շահերով առաջնորդվելու արվեստ է, այլ գործուն պայքար` հանուն պետության բարօրության, որի վերջնարդյունքը հզոր ու արժանապատիվ Հայաստան ունենալն է: Վահանը նաև լավ ընկեր էր, ում ներկայությունը միշտ էր սպասված ու ցանկալի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ճանաչում էին նրան: Իմ հուշերում նա միշտ կմնա որպես հայրենասեր, բացառիկ հումորով օժտված ու իսկապես ընկերասեր հայ մարդ: Թող Աստված լուսավորի նրա հոգին», – նշել է նա:

Հիշեցնենք, որ ծանր հիվանդությունից մահացել է Վահան Հովհաննիսյանը:




Լրահոս