Որքանով է հավանական 162 ուղևորով անհետացած Air Asia-ի օդանավի պայթելու վարկածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինդոնեզիայի ազգային որոնողա-փրկարարական վարչությունը (Basarnas) ստուգում է Բանկա-Բելիտունգ արշիպելագի բնակիչների այն հայտարարությունները, ովքեր պայթյուն են լսել այն վայրում, որտեղ նախօրեին ռադարների էկրանից անհետացել է Air Asia Indonesia ավիաընկերության օդանավը:

Փրկարարների խոսքերով` տեղի իշխանությունները օդանավի ենթադրյալ կործանման վայր են ուղարկել 11 մոտորանավակ:

Ավելի վաղ օպերացիան ղեկավարող Basarnas-ի ղեկավար Հենրի Բանբանգ Սուլիստյոն հայտարարել էր, որ օդանավը, ամենայն հավանականությամբ, խորտակվել է: փրկարարների գնահատականների համաձայն` խորտակման ենթադրյալ վայրում խորությունը 40 մ է կազմում:

Հիշեցնենք` Սուրաբայայից Սինգապուր թռչող А320 աէրոբուսի հետ կապը կորել էր լույս դեկտեմբերի 28-ին գիշեր ժամը 2:17-ի սահմաններում: Պաշտոնական տվյալների համաձայն օդանավում 162 մարդ է եղել, այդ թվում նաև 17 երեխա: Ուղևորների մեծ մասը ինդոնեզիացիներ, կորեացիներ, բրիտանացիներ, մալազիացիներ ու սինգապուրցիներ են:




Լրահոս