Ավստրալիական AP-3C Orion օդանավը, որը որոնողական աշխատանքներ է իրականացնում Ճավա ծովում, որտեղ նախօրեին անհետացել է Air Asia Indonesia ավիաընկերության օդանավը, հայտնաբերվել է կասկածելի օբյեկտ կամ օբյեկտներ:Ներկայում Ինդոնեզիայի զինվորականները ստուգում են այս տեղեկությունները, հայտարարել է Ինդոնեզիայի ավիացիայի կրտսեր մարշալ Ագուս Դվի Պուտրանոն:
«Orion օդանավը հենց նոր ինչ-որ մի բան է հայտնաբերել, սակայն թե կոնկրետ ինչ է, չի հաջողվել հստակ պարզել: Այս պահին մեր օդանավերը շարժվում են դեպի այդ վայր»,- մեջբերում է զինվորականի խոսքերը ՌԻԱ «Նովոստին»:
Հիշեցնենք` Սուրաբայայից Սինգապուր թռչող А320 աէրոբուսի հետ կապը կորել էր լույս դեկտեմբերի 28-ին գիշեր ժամը 2:17-ի սահմաններում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ օդանավում 162 մարդ է եղել, այդ թվում նաև 17 երեխա: Ուղևորների մեծ մասը ինդոնեզիացիներ, կորեացիներ, բրիտանացիներ, մալազիացիներ ու սինգապուրցիներ են:
Air Asia-ի անհետացած օդանավի վայրում կասկածելի օբյեկտ է հայտնաբերվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ