ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի գլխավորությամբ շարունակում է հունիսի 11-ի հայտարարությամբ սկսված կամավորականների հավաքագրումը: Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք երիտասարդներին 3 ամսով վկայական են տալիս, որոնք փորձաշրջանն անցնելուց հետո պատրաստ կլինեն գնալ առաջին գիծ: Հիշեցնենք, որ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը Սեյրան Օհանյանին բաց նամակ էր գրել՝ խնդրելով ՀՀ սահմանային գոտիներում հատկացնել տեղաբաշխման համապատասխան տարածքներ եւ այդ տարածքներում տեղաբաշխված ստորաբաժանումների հետ ներդաշնակ համագործակցության համար տալ անհրաժեշտ հրահանգներ: Այվազյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ 2-րդ էջում:




Լրահոս