ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային Ժողովի մուտքի մոտ նախկին քաղբանտարկյալ եւ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր կազմակերպել` ձեռքին պահելով «Ռուբեն Հայրապետյան մարդասպան» գրությամբ պաստառ: Սակայն ԱԺ շենքից դուրս եկած պատգամավոր Սամվել Ալեքսանյանին դուր չեկավ դա: Նա անմիջապես առաջ եկավ ու խլեց Գասպարիի պաստառը: Քայլից ոգեւորված՝ մի կլորիկ երիտասարդ էլ առաջ եկավ եւ հրեց Գասպարիին: Վերջինս, անգամ գետնին պառկած, բղավում էր՝ «խուլիգա՛ն Սամվել Ալեքսանյան»: Ինչո՞ւ խլեցիք Գասպարիի պաստառը. «Ժողովուրդ»-ի այս հարցին Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ես իրանից ոչ մի բան չեմ խլել: Ասեցի՝ աչքերս լավ չի տեսնում, տո՛ւր, մոտիկից կարդամ, ինքն էլ տվեց, հետո փոշմանեց ու սկսեց հետեւիցս գոռգռալ, ի՞նչ անեմ»:




Լրահոս